00:00:00

Փաշինյանն ու Մարուքյանը կհանդիպեն վաղը

11:23, 03 մարտ 2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 2–ին, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարին հանդիպման է հրավիրել՝ քննարկելու բոլոր առաջարկները։ Երեկ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնել էր, որ համաձայնել է հանդիպել Նիկոլ Փաշինյանին։ Չնայած այն հանգամանքին, որ վարչապետն ու նախարարներն այսօր գնալու են ԱԺ, որտեղ նախատեսված է հարցուպատասխան, Փաշինյանի ու Մարուքյանի հանդիպման վերաբերյալ այսօր համաձայնություն չկա։ Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ Փաշինյան- Մարուքյան հանդիպումը տեղի կունենա վաղը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ վարչապետն ու ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը կհանդիպեն վաղը՝ օրվա երկրորդ կեսին, կառավարության նիստից հետո։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր