00:00:00

Մարտունիում և Ասկերանում ռազմամթերք կվնասազերծվեն. ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ

10:32, 03 մարտ 2021

ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ զենք-զինամթերքի հայտնաբերման նպատակով ծառայության սակրավորները ինժեներահետախուզական աշխատանքներ են սկսել Մարտունու շրջանում: Օրվա ընթացքում պայթուցիկ առարկաների՝ հրթիռակասետային ռումբերի, թնդանոթի արկերի և ականանտետի ականների պայթեցման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի քաղաքում, Բերդաշեն, Հացի, Ննգի և Մյուրիշեն համայնքների տարածքներում: Ռազմամթերքի վնասազերծման աշխատանքներ կլինեն նաև Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ բնակավայրերի հարակից անտառային հատվածներում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր