00:00:00

Ձեր աշխատանքի արդյունավետությամբ են պայմանավորված մեր նվաճումները միջազգային ասպարեզում

19:53, 02 մարտ 2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել դիվանագետի օրվա առթիվ: «Հարգելի դիվանագետներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ։ Այսօրվա  բարդ համաշխարհային միջավայրում ձեր դերն ու առաքելությունը մեր պետության կյանքում առավել մեծ նշանակություն է ստանում։ Մեծ է ձեր պատասխանատվության աստիճանը, մեծ են նաեւ ձեզնից սպասումները։ Չնայած պատերազմի հասցրած հարվածներին՝ մենք պետք է կարողանանք ոտքի կանգնել, հասկանալ նախկինում ունեցած անհաջողությունների պատճառները եւ առաջ շարժվել մեր նպատակներին հասնելու համար: Ձեր աշխատանքի արդյունավետությամբ են մասնավորապես պայմանավորված մեր ապագա նվաճումները միջազգային ասպարեզում: Վստահ եմ` պատվով կիրականացնեք ձեր առաքելությունն ու ծառայությունը մեր պետության առջեւ»,- ասված է ՀՀ վարչապետի ուղերձում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր