00:00:00

ԱՆ ներկայացուցիչները՝ նախարար Բադասյանի գլխավորությամբ, կմեկնեն Ճապոնիա

19:37, 02 մարտ 2021

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Ռուստամ Բադասյանը, Արտակ Ապիտոնյանը և Արփինե Սարգսյանը մարտի 5-ին կմեկնեն Ճապոնիա՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 14-րդ կոնգրեսի բարձրաստիճան հատվածին մասնակցելու նպատակով։ Այս մասին տեղեկանում ենք E-gov.am-ից։ «ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 14-րդ կոնգրեսի բարձրաստիճան հատվածին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին 2021 թվականի մարտի 5-ից 11-ը, իսկ կոնգրեսին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանին 2021 թվականի մարտի 5-ից 13-ը գործուղել Ճապոնիա (Կիոտո)»,- ասված վարչապետի որոշման մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր