00:00:00

Հուսանք՝ իրավիճակը որքան հնարավոր է արագ կկարգավորվի սահմանադրական դաշտի շրջանակներում․ Պեսկովը՝ Հայաստանում տիրող իրավիճակից

20:37, 26 ապրիլ 2018 Աշխարհ

Կրեմլը ակնկալում է, որ իրավիճակը Հայաստանում մոտակա ժամանակներս կկարգավորվի սահմանադրական ճանապարհով, փոխանցում է ՏԱՍՍ–ը։ «Մենք գտնում ենք, որ սա Հայաստանի ներքին գործն է։ Մենք ցանկանում ենք հուսալ, որ իրավիճակը որքան հնարավոր է արագ կկարգավորվի սահմանադրական դաշտի շրջանակներում»,–նշել է Պեսկովը՝ մեկնաբանելով Հայաստանում ընթացող բողոքի ցույցերը։ Սրա հետ մեկտեղ Պեսկովը հայտնել է, որ Հայաստանից Մոսկվա ժամանած պաշտոնատար անձանց հետ բանակցություններ Կրեմլում չեն նախատեսվում։ «Այդ բանակցությունները կլինեն կառավարության եւ Արտաքին գործերի նախարարության գծով»,–շեշտել է Կրեմլի ներկայացուցիչը։ Նա ակնկալում է, որ համապատասխան տեղեկությունը կտրամադրվի կառավարության եւ ԱԳՆ մամուլի ծառայություններին։ Հարցին, թե Հայաստանի ներկայացուցիչների հետ հանդիպումներ պլանավորվում են, Պեսկովը նշել է. «Ինձ հայտնի չէ։ Մենք հիմա Սանկտ Պետերբուրգում ենք գտնվում»,–հավելել է Պեսկովը, որը ուղեկցում է Վլադիմիր Պուտինին երկրի հյուսիսային մայրաքաղաք կատարած աշխատանքային ուղեւորության ժամանակ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր