00:00:00

«Փարիսեցիաբար սրբագրել մեր հիշողությունը չի ստացվի». Էդուարդ Շարմազանով

00:58, 17 փետրվար 2021 Քաղաքականություն

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փարիսեցիաբար սրբագրել մեր հիշողությունը չի ստացվի։ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցային մարաթոնը, բացի այն, որ լույս սփռեց մի շարք կարևոր հանգամանքների՝ արցախյան բանակցությունների, ներքաղաքական օրակարգերի, արտաքին քաղաքական շրջադարձային դրվագների վրա, մի կարևոր բաղադրիչ ևս բացահայտեց։ Որքան շատ են այն մարդիկ, ովքեր փորձում են սրբագրել սեփական վարքագիծը 2018թ․ գարնանը տեղի ունեցած էյֆորիկ իշխանափոխությանը, որը հանգեցրեց համազգային աղետի և կապիտուլյացիայի։ Փորձում են սրբագրել իրենց անզուսպ մասնակցությունը կամ վտանգավոր անտարբերությունը, լռությունն ու քաղաքացիական պարտքի գիտակցված չցուցաբերումը կամ անփույթ շրջանցելը ՝ փորձելով մանիպուլացնել և կեղծել պատմությունը այնպես, ինչպես իրենց է հարմար։ Չի ստացվելու, տիկնայք և պարոնայք։ Նախ, երեք տարին քիչ ժամանակ է, որպեսզի ժողովրդի կարճ հիշողությանն ապավինեք։ Շատերիս հիշողությունը տեղում է, արխիվային ֆոտո-վիդեո տեղեկատվական արձանագրումներ կան, թե այդ օրերին՝ ով ինչպես է իրեն պահել։ Արժանապատիվ քաղաքացին երբեք չի մոռանա, թե ինչպես հիստերիկ քայլողները՝ հայտնի ուժերի կողմից ուղղորդվելով, խաբեցին մոլորյալ ժողովրդին՝ չոքացնելով ազգին պատմական ողբերգության առաջ։ Ես և իմ ընկերները անձամբ դա չենք մոռանա։ Երբ վհուկների որս էր սկսվել Հանրապետականի և հանրապետականների դեմ, հիշում ենք մեզ սատարողների և չսատարողների պահվածքը։ Փարիսեցիաբար սրբագրել մեր հիշողությունը չի ստացվի։ Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր