00:00:00

Հայկական Կարմիր Խաչի ընկերությունն իրականացնում է պայթուցիկ մնացորդների եւ ականների վտանգի իրազեկման ծրագիրը ՀՀ-ում

14:23, 16 փետրվար 2021

«Ականազերծման եւ ուտիլիզացիայի հիմնադրամ»-ի աշխատակիցներն այս օրերին մոնիթորինգ կատարելու նպատակով այցելել են Տավուշի մարզի Իջեւան եւ Բերդ, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքներ, ինչպես նաեւ՝ Վայոց Ձորի Ջերմուկ քաղաք ու Սերս, Բարձրունի գյուղեր: Այստեղ ՆԱՏՕ-ի աջակցության եւ գնումների ընկերության ֆինանսավորմամբ Հայկական Կարմիր Խաչի ընկերությունն իրականացնում է «Պատերազմի պայթուցիկ մնացորդների եւ ականների վտանգի իրազեկման ծրագիրը Հայաստանի Հանրապետությունում» ծրագիրը: Հայկական Կարմիր Խաչի ընկերության գործունեությունը գնահատելու ընթացքում մեր աշխատակիցները հավաստիացան, որ ընկերությունը պատշաճ կերպով իրականացնում է իրազեկման դասընթացներ, որոնք հնարավորություն կտան բնակչության շրջանում բարձրացնել չպայթած զինամթերքի վտանգի մասին իրազեկվածության մակարդակը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր