00:00:00

Մասնակցել ընտրություններին, կլինի խայտառակություն, դա կնշանակի լեգիտիմացնել ողջ այս դավաճանությունը. Վազգեն Մանուկյան

18:23, 15 փետրվար 2021

Երբ որ Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարվեց արտհերթ ընտրությունների մասին, կային կուսակցություններ, որոնք մտածում էին՝ գնալ, թե չգնալ այդ ընտրություններին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 15-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը: «Նրանք, որոնք մտածում էին, որ ծայրահեղ դեպքում կարող է գնան ընտրությունների, կարող էին մտածել՝ մենակ գնան, թե ուրիշ ուժերի հետ: Ես այդ հարցերի մասին չեմ մտածել, որովհետեւ 100 տոկոսով գիտեի, որ ես ընտրությունների չէի մասնակցելու: Դա կլինի խայտառակություն, դա կնշանակի լեգիտիմացնել ամբողջ այս դավաճանությունը, որ մինչեւ հիմա եղել է»,-ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր