00:00:00

15 հայ ուխտավոր այցելել է Դադիվանք․ ՌԴ ՊՆ

12:07, 15 փետրվար 2021

Կիրակի 15 հայ ուխտավոր կարողացել է այցելել Դադիվանքի վանական համալիր։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։ Նշվում է, որ հայ ուխտավորները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ անարգել մտել են համալիրի տարածք: Անվտանգության ապահովման համար՝ ռուսական խաղաղապահ զորախմբի դիտակետերից մեկը գտնվում է ճարտարապետական համալիրի հարևանությամբ: «Դադիվանքը Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն քրիստոնեական վանքերից է և գտնվում է Քելբաջարի (Քարվաճառ) շրջանի տարածքում, որը եռակողմ հայտարարության համաձայն Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 2020 թվականի նոյեմբերին»,- ասված է հայտարարության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր