00:00:00

Թաղերում ջոկատներ կազմեք. մի խումբը կգնա մի պատգամավորի հետեւից, մի խումբը կգնա մի ոստիկանի հետեւից. Վազգեն Մանուկյան

17:32, 12 փետրվար 2021

Ես դիմելու եմ իմ գործընկերներին, որ մյուս շաբաթվա, կամ էն մյուս շաբաթվա ընթացքում մենք Երեւանից հարյուրավոր մեքենաներով գնանք Սյունիք. թող դիմացինը իմանա, որ մեր ժողովուրդը կանգնած է Սյունիքի համար: Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, Ազատության հրապարակում հանրային հավաքի ժամանակ նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը: «Եկեք այս հրապարակը դարձնենք մեր շտաբը, ամեն օր, ես ինքս գոնե երկու ժամ 5-7-ը, կլինեմ այստեղ: Եկեք հավաքվենք, քննարկենք: Պարտադիր չի հանրահավաք անենք: Մեզ պետք է, որ ամեն մի թաղում, կոլեկտիվում ստեղծեն կոմիտեներ, ինքնակամ կազմակերպեք այդ կոմիտեները, հարեւանների հետ, խմբեր կազմեք, ջոկատներ կազմեք, մեր կենտրոնը այստեղ կլինի: Մի խումբը կգնա մի պատգամավորի հետեւից, մի խումբը կգնա մի ոստիկանի հետեւից»,-ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր