00:00:00

Նիկոլ Փաշինյան անվանմամբ ազգային աղետը մենք կվերացնենք սահմանադրորեն, բայց իր սիրած ձևով՝ պինցետով. Արմեն Դարբինյան

13:55, 12 փետրվար 2021

Նիկոլ Փաշինյան անվանմամբ ազգային աղետը մենք կվերացնենք սահմանադրորեն, բայց իր սիրած ձևով՝ պինցետով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ, Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի ռեկտոր ԱՐմեն Դարբինյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Սիրելիներս, Հայաստանի Հանրապետության Արժանապատիվ Քաղաքացիներ, Սփյուռքի Արժանապատիվ Հայեր, Իմ Խորին Երախտագիտությունն եմ հայտնում այս օրերին համացանցը ողողած Սիրո և Արժանապատվության Շքերթի համար՝ ուղղված ինձ և Համալսարանական Արժեքների պաշտպանությանը: Անգամ անհարմար եմ զգում, որ նման դրսևորում տեղի է ունենում իշխանական մի ոհմակի հանդեպ, որը օրգանապես անհաղորդ է նման Արժեքներին: Այդ իսկ պատճառով խնդրում եմ դադարեցնել աջակցության գործողությունները և հավաստիացնում եմ, որ մեր համալսարանին և մեր դավանած Արժեքներին որևէ բան չի սպառնում: Իսկ Նիկոլ Փաշինյան անվանմամբ ազգային աղետը մենք կվերացնենք սահմանադրորեն, բայց իր սիրած ձևով՝ պինցետով: Ստեղծված իրավիճակում սակայն բան ունի անելու ԱԱԾ տնօրեն Աբազյանը: Նա ունի երեք տարբերակ. ա/Հրապարակային բացատրություն տալ ինձ ներկայացված վերջնագրի կապակցությամբ; բ/Մասնավոր զրույցում ինձանից ներողություն խնդրել դրսևորված անհեռատեսության համար; գ/վարչապետի խոսնակ օրիորդ Մանեի հրահանգով փորձել գործ կարել ինձ վրա: Միանգամից ասեմ, որ ռեժիմի ոչնչացումը արագացնելու տեսանկյունից ես նախընտրում եմ երրորդ տարբերակը: Դե ձեզ տեսնեմ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր