00:00:00

Էրդողանն ու Ալիևը հանդիպել են. անդրադարձել են նաև ղարաբաղյան հիմնահարցին

03:47, 26 ապրիլ 2018 Աշխարհ

Պաշտոնական այցով Անկարայում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  այսօր հանդիպում են ունեցել, այնուհետև երկու երկրների ղեկավարները համատեղ մամուլի ասուլիսում ամփոփել են հանդիպման արդյունքները: Ասուլիսի ընթացքում Էրդողանը, մեկ անգամ ևս հիշեցնելով երկու եղբայրական երկրների ջերմ հարաբերությունների մասին, հայտնել է, որ գալիք ընտրություններում հաղթելուց հետո առաջին երկիրը, որ ինքը կայցելի` կլինի Ադրբեջանը: Շեշտելով, որ Ադրբեջանը միշտ դժվար պահերին Թուրքիայի կողքին է, Էրդողանն ասել է. «Հուլիսի 15-ից հետո (խմբ. Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո) մեզ առաջինը կարեկցող ու սատարող եղբայրներիցս մեկը Իլհամ Ալիևն է եղել: «Ձիթենու ճյուղ» գործողության ընթացքում նույնպես Ադրբեջանի կառավարությունն ու ժողովուրդը միշտ մեր կողքին են եղել»: Անդրադառնալով ղարաբաղյան հիմնահարցին՝ Էրդողանը պնդել է, որ խնդիրը պետք է լուծվի «Ադրբեջանի տարածաքային ամբողջականության սկզբունքից ելնելով» և ավելացրել. «Ռազմական և պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցությունը զարգացնելու հարցում վճռական ենք: Հետևողական կլինենք, որ այսօր այստեղ ձեռք բերված բոլոր համաձայնություններն ի կատար ածվեն, և կանենք հնարավոր ամեն բան, որպեսզի մեր ռազմավարական հարաբերությունները ավելի բարձր մակարդակ տեղափոխենք»:
Աղբյուր`    Ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր