00:00:00

Ադրբեջանական կողմը փոխանցել 1 աճյուն․ նրա ինքնությունը հայտնի է․ Արցախի ԱԻՊԾ

15:02, 26 հունվար 2021 Լեռնային Ղարաբաղ

Ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել 1 զինծառայողի աճյուն։Այս մասին այսօր՝ հունվարի 26-ին, NEWS.am-ին հայտնեց Արցախի ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը: «Ադրբեջանական կողմը Մատաղիսից փոխանցել է մեկ աճյուն։ Նրա ինքությունը հայտնի է դարձել վարորդական իրավունքից։ Նա 1993 թվականին ծնված Աշոտ Լևոնի Խաչատրյանն է, մասնակցել է պատերազմին որպես պահեստազորային։ Մյուս երեք զինծառայողների աճյունները հայտնաբերվել են որոնողական աշխատանքների ընթացքում Ջաբրայիլից»,- նշեց Հունան Թադևոսյանը։ Այսօր 2 խումբ իրականացնում է որոնողական աշխատանքներ Հադրութում։ Հունան Թադևոսյանի խոսքով՝ մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1287 աճյուն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր