00:00:00

ՀՀ-ից Արցախ մեկնած բժիշկները տեղի գործընկերների հետ քննարկում են համակարգային խնդիրները

19:45, 23 հունվար 2021 Լեռնային Ղարաբաղ

ՀՀ-ից եռօրյա այցով Արցախ մեկնած բժիշկների խումբն ունի իր ներուժը բարձր արդյունավետությամբ ներդնելու պատրաստակամություն, այս մասին նշել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը Արցախ ժամանած բժիշկների խմբի և նախարարության ու Ստեփանակերտում գործող բուժհիմնարկների պատասխանատուների հանդիպմանը: Նախարար Միքայել Հայրիյանը նշել է, որ հանդիպումները շարունակվելու են ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ շրջաններում գործող բուժհիմնարկներում՝ բոլորին ընձեռելով համակարգում առկա խնդիրները հաղթահարելու սեփական տեսակետներն ու առաջարկությունները ներկայացնելու հնարավորություն: Հյուրընկալված բժիշկների խմբի պատասխանատու Արամայիս Գալումյանն իր հերթին նշել է, որ Արցախ եկել են փոքր խմբով, նեղ մասնագետներով, բայց նրանք բոլորն էլ հիանալի մասնագետներ են։ «Նպատակը՝ տեղի գործընկերների հետ միասին համակարգում եղած խնդիրները վեր հանելն ու դրանց հրատապ լուծում տալն է։ Թեև ներկա այցը կատարվել է նեղ խմբով, սակայն այն այսպես ասած հետախուզական բնույթ ունի և առաջիկայում ընդլայնված կազմով հանդիպումները լինելու են մեր գործնական առօրյայի անբաժանելի մասը»,-նշել է նա: Օրվա վերջին հյուրընկալված բժիշկները նախարարի ուղեկցությամբ այցելել են ԱՀ ԱՆ «Արևիկ» մանկական բուժմիավորում:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր