00:00:00

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք

15:34, 21 հունվար 2021 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Հանրապետությունում նախօրեին՝ հունվարի 20-ին, 56 կատարված թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք: Այս մասին հայտնում է Արցախի Առողջապահության նախարարությունը։ «Վարակակիրները նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են, իսկ որոշների մոտ հիվանդությունը բացահայտվել է բուժհաստատություն դիմելության ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության եւ հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները ախտահանման աշխատանքներ են կատարել հաստատված օջախներում, ինչպես նաեւ թեստավորման համար նմուշառում իրականացրել հաստատված դեպքի կոնտակտավորներից:
Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2266 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 33 վարակակիր, իսկ թեթեւ ձեւերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Կատարվել է 18 751 թեստավորում: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետեւել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու եւ օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար»,- ասվում է  հաղորդագրությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր