00:00:00

Արցախի բնակիչներին պատվաստելու համար Պետդուման կդիմի կառավարությանը

15:54, 20 հունվար 2021 Լեռնային Ղարաբաղ

Ռուսաստանի Դաշնության պետդուման կդիմի կառավարությանը, որպեսզի այն աջակցություն տրամադրի Դոնեցկի, Լուգանսկի, Մերձդնեստրի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի՝ ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում գտնվող բնակչությանը COVID-19-ի դեմ պատվաստումներ անցկացնելու մասով: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը: Նշվում է՝ այս կապակցությամբ հարցում կուղարկվի կառավարություն՝ պատվաստումների ժամկետների և ծավալների վերաբերյալ տվյալների ստացման համար: «Պատվաստումների հարցում այս տարածքներում մարդկանց պարզապես օգնող չկա», – լրագրողների հետ զրույցում ասել է ԱՊՀ գործերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը: Նրա խոսքով՝ այդ տարածքների բնակիչներին պետք է տրամադրել ռուսական պատվաստանյութեր: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, հունվարի 18-ին ՌԴ մարզերում բնակչության բոլոր շահագրգիռ խմբերի համար սկսվել է կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումը: Ռուսաստանցիները կարող են անվճար գրանցվել` երկու պատվաստանյութերից մեկը՝ «Սպուտնիկ V»-ն կամ «Эпиваккорона»-ն ստանալու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր