00:00:00

Ռուս խաղաղապահները ծառայություն են իրականացնում Մարտակերտի դիտակետում

15:38, 19 հունվար 2021 Լեռնային Ղարաբաղ

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները շարունակում են կատարել հրադադարի ռեժիմի վերահսկման խնդիրները՝ ժամանակակից կառույցներով և հարմարավետ մոդուլներով հագեցած դիտակետերում: Դիտորդական կետերը հագեցած են կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրազենային զենքերից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև շրջակա տարածքի բազմակողմանի դիտարկում անցկացնելու համար: Ներկայումս ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և  հրադադարի ռեժիմի պահպանումը:
Ամեն օր ռուս խաղաղապահների դիտակետերի անձնակազմը վերապատրաստվում է հրադադարի ռեժիմի խախտման, ինչպես նաև դիտակետի վրա հնարավոր հարձակման գործողություններին դիմակայելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր