00:00:00

ԼՂ-ում խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախմբի 127 զինծառայող Спутник-V պատվաստանյութով պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

02:37, 16 հունվար 2021 Լեռնային Ղարաբաղ

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի կողմից շարունակվում է Լեռնային Ղարաբաղում հրադադարի և մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների վերահսկման շուրջ ստացած առաջադրանքների կատարումը: Այս մասին ասել է Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչներից մեկը՝ առցանց ճեպազրույցում:
«Հրադադարի խախտումներ չեն գրանցվել: Ռուսական զորախումբը ապահովում է փախստականների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ: Այսօրվա դրությամբ վերադարձել է արդեն 49 461 մարդ: Ռուսական ինժեներական-ականազերծող խմբերի կողմից իրականացվում է տարածքներ մաքրում չպայթած զինամթերքներից: Այսօրվա դրությամբ ստուգված է 751 շենք, այդ թվում` 25 սոցիալական նշանակության օբյեկտ, ավելի քան 200 կմ ճանապարհ, մաքրվել է 529 հա տարածք: Հայտնաբերվել և ոչնչացվել է 23 406 պայթյունավտանգ առարկա»,- նշել է խաղաղապահների ներկայացուցիչը և հավելել, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ համագործակցությամբ և ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների ներգրավմամբ հումանիտար արձագանքման խմբերի կողմից տարվում են զոհված զինծառայողների մարմինների որոնման և փոխանցման աշխատանքներ: «Կազմվել է լրացուցիչ խումբ, որը որոնում է զինծառայողների մարմիններ Քարվաճառի շրջանում`3358 մ բարձրությամբ բարձունքի շրջանում: Տեղի բնակչության համար կորած զինծառայողների և քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման թեժ գծին այսօրվա դրությամբ ստացվել է 575 հեռախոսային դիմում»,- նշեց նա: Խաղաղապահների ներկայացուցիչը հաղորդմամբ՝ շարունակվում է խաղաղապահ առաքելության կատարման գոտում ավտոշարասյուների ուղեկցման առաջադրանքների կատարումը. «Անցած օրվա ընթացքում ռուսական ռազմական ոստիկանությունը ապահովել է Ադրբեջանի զինված ուժերի 7 ավտոշարասյան անցումը, այդ թվում շինարարական նյութերով 3 ավտոշարասյան անցումը Լաչինի միջանցքով և Կարմիր շուկա-Շուշի տարածքով: Բացի հրադադարի և մարտական գործողությունների դադարեցման վերահսկողության վերաբերյալ առաջադրանքներից, ռուսական խաղաղապահ զորախմբերի կողմից կատարվում է դիտակետերի ինժեներական հագեցում և բժշկական կառույցների տեղակայում: Մենք այժմ գտնվում ենք ռուսական համար 1 ռազմադաշտային հոսպիտալի մոտ`Ստեփանակերտ բնակավայրի մոտակայքում: Այստեղ արդեն երկրորդ օրն է՝ անցկացվում է խաղաղապահ զորախմբերի զինծառայողների պատվաստումը COVID-19-ի դեմ`ռուսական Спутник-V պատվաստանյութով: Այսօրվա դրությամբ պատվաստվել է 127 զինծառայող: Ամբողջ անձնակազմի պատվաստումը կավարտվի 2021 թվականի փետրվարի 28-ին»: Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր