00:00:00

Արցախ է վերադարձել 49 264 մարդ. ՌԴ ՊՆ

16:53, 15 հունվար 2021 Լեռնային Ղարաբաղ

Ռուսական խաղաղապահ ուժերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ մեկ օրում Արցախ է վերադարձել 210 մարդ, ովքեր ավելի վաղ լքել էին իրենց  բնակավայրերը մարտական գործողությունների պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը: «Ընդհանուր առմամբ, Արցախ է վերադարձել 49 հազար 264 մարդ»,- նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ: Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020թ. նոյեմբերի տասի հրամանագրով ԼՂ-ում տեղակայվել է ռուս խաղաղապահների զորակազմը, որի հիմքում  Կենտրոնական ռազմական շրջանի 15-րդ առանձին մոտոհրաձագային բրիգադն է: Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցել Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։ Իսկ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպումից հետո, երկրների ղեկավարները հանդես էին եկել նոր հայտարարությամբ, որը հիմնականում վերաբերվում էր տարածաշրջանի տրանսպորտային ուղիներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր