00:00:00

Ադրբեջանը սադրանքների միջոցով փորձում է Արցախում վախի մթնոլորտ ստեղծել. Աբրահամյան

01:53, 15 հունվար 2021 Լեռնային Ղարաբաղ

Ադրբեջանը փորձում է տարբեր սադրանքների միջոցով Արցախում վախի մթնոլորտ ստեղծել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական ՀԿ ղեկավար Տիգրան Աբրահամյանը: «Կրակոցներից, վիրավորման միջադեպերից մինչև որոշ գերիների նկատմամբ բռնության իրականացում և հանրայնացնում մեկ հիմնական նպատակ ունեն՝ սպառնալիքի, ահաբեկման շանտաժի միջոցով հասնելու Արցախի վերջնական հայաթափման։ Քանի Արցախի կարգավիճակի հարցը վերջնական կարգավորում չի ստացել, անհրաժեշտ է ռուսական կողմի հետ համատեղ, Արցախի անվտանգության ապահովմանն ուղղված լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկել՝ անհրաժեշտ երաշխիքներ և մեխանիզմներ ձևավորել արցախցիների անվտանգության ապահովման համար»,- գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր