00:00:00

Մոսկվայում ուշադիր հետեւում են Հայաստանի ներքաղաքական իրադրությանը. ՌԴ ԱԳՆ

21:42, 24 ապրիլ 2018 Աշխարհ

Ռուսաստանն ակնկալում Է, որ Հայաստանում իրադրությունը կկարգավորվի բացառապես իրավական դաշտում: Այդ մասին հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը՝ ապրիլի 24-ին Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունում ընդունելով Մոսկվայում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանին: Ինչպես հաղորդում Է ՏԱՍՍ-ը, դեսպանը տեղեկատվություն Է տրամադրել երկրի վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Հայաստանի ընթացիկ իրադրության մասին: «Ռուսական կողմից ընդգծվել Է, որ Մոսկվայում ուշադիր հետեւում են Հայաստանի ներքաղաքական իրադրության զարգացմանը եւ դրա շուտափույթ կայունացում են մաղթում ի շահ եղբայրական հայ ժողովրդի բարօրության,-նշել են ՌԴ ԱԳ նախարարությունում: -Հուսով ենք, որ առկա բոլոր հակասությունները կկարգավորվեն բացառապես իրավական դաշտում»: «Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ հայ-ռուսական արտաքին քաղաքական փոխգործակցության հրատապ թեմաները, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,-հավելել են նախարարությունում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր