00:00:00

Ռուս խաղաղապահները տեղեկություն չունեն Շուշիից հայկական դիրքերից մեկի ուղղությամբ կրակոցների մասին

21:53, 13 հունվար 2021 Լեռնային Ղարաբաղ

Ռուս խաղաղապահները տեղեկություն չունեն Ադրբեջանի զինված ուժերի կողմից Շուշիից հայկական դիրքերի ուղղությամբ կրակոցների վերաբերյալ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ռուս խաղաղապահների առաքելության ներկայացուցիչ Նիկոլայ Կրուչինինը: Հարցին` արդյոք ճիշտ են լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե Շուշիից ադրբեջանցիները կրակել են Արցախի ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ, Կրուչինինը պատասխանեց. «Մենք նման տեղեկություն չունենք»: Լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում, որ Շուշիից ադրբեջանցիները կրակել են Արցախի ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ: Նշվում է, որ մեկ զինծառայող վիրավորվել է, նա վիրահատվել է, վիճակը կայուն ծանր է: «Արմենպրես»-ը փորձում է տեղեկության իսկությունը ճշտել Արցախի Պաշտպանության բանակից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր