00:00:00

Կ.Պոլսում ոստիկանությունն արգելել է ոգեկոչման արարողությունների անցկացումը

00:32, 25 ապրիլ 2018 Աշխարհ

Այսօր Կ.Պոլսում կայանալու էին մի շարք արարողություններ՝ Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ: Ըստ Demokrathaber-ի՝ ոստիկանությունը զգուշացրել է արարողության մասնակիցներին՝ չօգտագործել «Ցեղասպանություն» և «ոճիր» բառերը, այլապես չեն թույլատրի արարողությունների անցկացումը: Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամները, որոնք ամեն տարի մասնակցություն են ցուցաբերում ոգեկոչման արարողությանը, կտրականապես հրաժարվել են ոստիկանության պահանջն իրականացնել, որի արդյունքում արգելվել է արարողությունների անցկացումը: Ոգեկոչման արարողության համար բերված պաստառները առգրավվել են ոստիկանության կողմից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր