00:00:00

Պուտինը դեռ չի զանգել ոչ Սերժ Սարգսյանին, ոչ Կարեն Կարապետյանին. Պեսկով

20:09, 24 ապրիլ 2018 Աշխարհ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռեւս հեռախոսազրույց չի ունեցել ոչ հրաժարական տված Սերժ Սարգսյանին, ոչ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ոչ, նախագահը դեռ շփումներ չի ունեցել Սարգսյանի կամ Կարապետյանի հետ»,-լրագրողներին ասել է նա: Պեսկովը նաեւ հիշեցրել է, որ երկուշաբթի երեկոյան հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի եւ Հյաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի միջեւ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր