00:00:00

Քրդամետ կուսակցության համանախագահը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

19:55, 24 ապրիլ 2018 Աշխարհ

Ապրիլի 23-ին Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահ Փերվին Բուլդանը մեջլիսում հարգել է 1915թ. զոհերի հիշատակը։ «Այս հողերում ապրած հնամենի ժողովուրդ հայերը ողբերգություն են վերապրել պատմության ընթացքում։ Ապրիլի 24-ին այդ պատմական ողբերգության տարելիցն է։  Կիսելով հայ ժողովրդի ցավը՝ ուզում եմ հայտնել իմ հարգանքն ու խոնարհումը զոհերի հիշատակին։ Միևնույն ժամանակ անկեղծորեն կիսում եմ բոլոր այն ժողովրդների ցավը, որոնք ենթարկվել են ճնշումների այս հանրապետության պատմության ընթացքում»,-ասել է կուսակցության համանախագահը։ Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ HDP-ի հայ պատգամավոր Գարո Փայլանը մեջլիսում առաջարկել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենք ընդունել։
Աղբյուր` ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր