00:00:00

Փաշինյանը չկատարեց հերթական խոստումը

00:30, 12 հունվար 2021 Լեռնային Ղարաբաղ

Փաշինյանը չկատարեց հերթական խոստումը. նա Ալիևի հետ այսօր հայտարարություն ստորագրեց՝ առաց գերիների և անհետ կորածների ճակատագրի մասին որևէ երաշխիք ստանալու: Մինչդեռ հունվարի 8-ի իր ֆեյսբուքյան գրառման մեջ Փաշինյանը որպես «առաջնահերթություն նշել էր գերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև մարմինների լիարժեք փոխանակումը»: Այս մասին գրում է Մեդիապորտը։ Իսկ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանն էլ երեկ գրել էր. «Հայկական կողմի համար անկյունաքարային և սկզբունքային է գերիների վերադարձի, ադրբեջանցիների թիկունքում մնացած մեր զինվորների որոնողափրկարարական աշխատանքների, զոհվածների մարմինների հայտնաբերման, անհետ կորածների ճակատագիրը պարզելու խնդիրը: Առանց այս հարցերի լուծման կամ էական առաջընթացի չափազանց դժվար կլինի տնտեսական օրակարգի արդյունավետ քննարկումը և հայկական կողմը այս խնդրի քննարկումը համարում է մոսկովյան հանդիպման առանցքային թեմաներից մեկը»:
Փաստացի ՀՀ վարչապետը խոնարաբար կատարել է իր առաջ դրված հերթական փաստաթուղթը՝ առանց անգամ խոսքի իրավունքի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր