00:00:00

Ալիեւը խոսեց Հայաստանի հետ տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին

23:37, 11 հունվար 2021 Լեռնային Ղարաբաղ

Տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակումը համապատասխանում է Երևանի և Բաքվի շահերին, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից հետո: «Այսօր ստորագրված հայտարարությունը խոսում է մեր մտադրությունների մասին, քանի որ ռազմական գործողությունների դադարեցմանը հաջորդած հայտարարության կետերից մեկը տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումն էր։ Սա մի տարածք է, որը կարող է մեծ դինամիզմ հաղորդել տարածաշրջանի զարգացմանը, ինչպես նաև ամրապնդել անվտանգությունը: Տրանսպորտային հաղորդակցությունը համապատասխանում է Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի, մեր հարևան ժողովուրդների շահերին: Համոզված եմ, որ հարևան երկրները նույնպես ակտիվորեն կմասնակցեն տրանսպորտային միջանցքների ստեղծմանը և տրանսպորտային զարկերակների լայն ցանցի ստեղծմանը», - ասաց Ալիևը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր