00:00:00

Ինչպես է թուրքական մամուլը լուսաբանել զինվորների մասնակցությունը երևանյան ցույցերին

19:29, 24 ապրիլ 2018 Աշխարհ

Թուրքական մամուլը լայնորեն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող լայնածավալ ցույցերին և հատկապես այդ ցույցերին զինվորական համազգեստով քաղաքացիների մասնակցությանը։ «Milliyet»-ը, «Habertürk»-ը, «Haberler»-ը, «Gerçekgündem»-ը, «CNNTürk»-ը և մի շարք այլ առաջատար լրատվամիջոցներ ու թերթեր այդ թեմայով գրեթե համանման բովանդակությամբ լուրեր են հրապարակել։ Թուրքալեզու աղբյուրները տեղեկացնում են, որ Հայաստանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի ցույցերին միացել էին նաև 100-ավոր զինվորականներ։ «Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ ցուցարարների շարքերում զինվորներ կան և նշել, որ այդ զինվորների նկատմամբ խստագույն իրավական պատժամիջոցներ կկիրառվեն», -գրում է «Milliyet»-ը։ «Habertürk» լրատվակայքը լուրին կցել է նաև հայ զինվորների երթը պատկերող տեսանյութ։ Լուրերում տեղ են գտել նաև բազմաթիվ լուսանկարներ, որոնցում պատկերված են զինվորական համազգեստով ցուցարարներ։
Աղբյուր`    Ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր