00:00:00

Ադրբեջանի ԶՈւ-ն խախտում է պայմանավորվածություններն ու իր դիրքերն առաջ տանում. Բալասանյան

00:39, 06 հունվար 2021 Լեռնային Ղարաբաղ

Ադրբեջանի ԶՈւ-ն խախտում է պայմանավորվածություններն ու իր դիրքերն առաջ տանում Լեռնային Ղարաբաղում։ ՌԻԱ Նովոստիին հայտնել է  Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։ «Ադրբեջանը բազմիցս խախտում է Արցախի Հանրապետության այսօրվա պայմանական սահմանները։ Շփման գծում ևս ժամանակ առ ժամանակ խախտումներ են լինում. նոյեմբերի 10-ի դրությամբ ֆիքսված շփման գիծը չի պահպանվում, ադրբեջանցիներն առաջ են տանում իրենց դիրքերը, փորձում են տարբեր սադրանքների դիմել, սակայն Արցախի պաշտպանության բանակը սադրանքների չի տրվում»,- ասել է նա։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր