00:00:00

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անդրադարձել է Հայաստանի վերջին իրադարձություններին

17:22, 24 ապրիլ 2018 Աշխարհ

ՄԱԿ Գլխավոր քարտուղար  Անտոնիո Գուտերեշը Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ մասնավորապես ասվում է․ «ՄԱԿ Գլխավոր քարտուղարը հետեւում է Հայաստանում վերջին զարգացումներին։ Նա նկատի է առել վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Գլխավոր քարտուղարը ողջունում է ընթացիկ իրադարձությունների խաղաղ բնույթը եւ բոլոր կողմերին հորդորում է զսպվածություն դրսեւորել եւ առաջնահերթություն տալ երկխոսությանը։ Հայաստանի համար այս կարեւոր ժամանակաշրջանում Գլխավոր քարտուղարը կոչ է անում շարունակական հարգանք դրսեւորել օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների նկատմամբ, ինչպես նաեւ խաղաղության եւ կայունության պահպանմանը Հայաստանում եւ տարածաշրջանում։ Գլխավոր քարտուղարն օգտագործելով հնարավորությունը բարձրաձայնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին դիմումը, որտեղ նրանք կոչ էին անում բոլոր կողմերին կանխել որեւէ լուրջ էսկալացիան շփման գծի երկայնքով եւ ուժեղացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր