00:00:00

Իտալիայի Սան Պիետրո Վերնոտիկոյի համայնքային խորհուրդը ընդունել է բանաձեւ՝ ճանաչելով Արցախի անկախությունը

23:47, 01 հունվար 2021 Լեռնային Ղարաբաղ

Իտալիայում ՀՀ դեսպանությունը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է, որ Սան Պիետրո Վերնոտիկոյի համայնքային խորհուրդը միաձայն ընդունել է բանաձեւ՝ ճանաչելով Արցախի անկախությունը եւ դատապարտելով քաղաքացիական բնակչության հանդեպ գործած պատերազմական հանցագործությունները։ Մեկ այլ գրառմամբ դեսպանությունը հայտնում է, որ Օսիո Սոպրա համայնքը ճանաչել է Արցախի անկախությունը։ «Օսիո Սոպրա համայնքը ճանաչել է Արցախի անկախությունը։ Շնորհակալություն, Օսիա Սոպրա, հայ ժողովրդին համերաշխություն հայտնելու եւ համամարդկային արժեքների պաշտպանության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր