00:00:00

Ապագան ավելի լավը պետք է դարձնենք՝ ամուր ձեռքերով, միասնական ջանքով․ Արտակ Բեգլարյան

19:46, 01 հունվար 2021 Լեռնային Ղարաբաղ

ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել և նշել, որ անհետ կորածների հարազատների հետ Վերածննդի հրապարակից մեկնարկած երթով փակել են չարաբաստիկ 2020 թվականը։
Անհետ կորածների հարազատների հետ Վերածննդի հրապարակից մեկնարկած երթով փակեցինք չարաբաստիկ 2020 թվականը և մուտք գործեցինք 2021 թվական Ստեփանակերտի Մայր տաճարում Պարգև Սրբազանի ձեռամբ մատուցված պատարագով՝ նվիրված զոհվածների հիշատակին:
Եթե իմանայի, որ մաղթանքներս կկատարվեն, չեք պատկերացնում, թե ինչեր կմաղթեի բոլորիդ: Պարզապես իմացեք, որ որքան թույլ է տալիս սրտիս ու հոգուս տարողունակությունն ու ամրությունը, այդչափ կիսում եմ բոլորիդ կսկիծն ու բերկրանքը, սակայն դրանից առավել լցված եմ հավատով, հույսով ու վճռականությամբ, որ ապագան ավելի լավը պետք է դարձնենք՝ մեր ամուր ձեռքերով, մեր կոտրված սրտերով, մեր միասնական ջանքով ու քրտինքով:
Գրկում եմ բոլորիդ և հավաստիացնում, որ որպես կարեկից մարդ ու վճռական հայրենակից՝ ես պատկանում եմ բոլորիդ:
Խաղաղություն, ամրություն ու միայն բերկրանքի արցունքներ ձեզ այս տարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր