00:00:00

Ծառուկյանը դրեց վերջակետ. Փաշինյանի հեռացման մեկնարկը

01:36, 30 դեկտեմբեր 2020 Քաղաքականություն

Այսօր խորհրդարանական ուժերի հետ հանդիպում էր նախաձեռնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Այս հանդիպումն ուշագրավ էր այնքանով,որ խմբակցություններից մեկի ղեկավարը`Գագիկ Ծառուկյանը միացել է ընդդիմությանը և հանրահավաքներին, այլ ձևաչափերով ևս հայտնել է իր դիրքորոշումը, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա։ Այսօր,հանդիպումից առաջ, հենց դա էր պատճառը, որ Ծառուկյան֊Փաշինյան հանդիպումն ավելի քննարկվեց։ Սակայն, Փաշինյանի համար այդ հանդիպմանը նորություն չեղավ.հանդիպումը տևեց կարճ, իսկ Ծառուկյանը, ինչպես հայտնեց, ասել էր, որ ելքը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է.«Իմ դիրքորոշումը չի փոխվել, ցանկացել է հանդիպել, ես չեմ մերժել, հանդիպել եմ: Ես ասեցի իմ դիրքորոշումը, ինչ որ հրապարակային ասված է եղել, ես իր երեսին ասել եմ, որ այս իրավիճակից երկիրը հանելու համար անհրաժեշըտ է իր հրաժարականը, միակ ելքը դա է»։ Ակնհայտ է, որ Ծառուկյանի դերը Փաշինյանի համար անչափ կարևոր է, արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին Փաշինյանի առաջարկն այլ երանգ կստանար, եթե Ծառուկյանը Փաշինյանի տարբերակին համաձայներ, սակայն Գագիկ Ծառուկյանը դեմ է արտահայտվել նաև Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ընտրություններին։ Այժմ արդեն հստակ է,որ փաշինյանական շրջանակներն էին այն լուրերը տարածողը, թե Ծառուկյան֊Փաշինյան ստվերային պայմանավորվածություն կա։ Դեմ առ դեմ Ծառուկյանի կողմից Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելը ձախողեց նաև Նիկոլ Փաշինյանը` Ծառուկյանի դեմ աշխատելու մասին պլանը։ Ծառուկյանը վերջակետ դրեց բոլոր այդ խոսակցություններին։ Այս հանդիպումով վերահաստատվեց նաեւ ընդդիմության հստակ պահանջը՝ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր