00:00:00

Միխայիլ Միշուստինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ գալիք տոների կապակցությամբ

01:07, 30 դեկտեմբեր 2020 Քաղաքականություն

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ուղերձում, մասնավորապես, նշվում է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Անցնող տարում հայ-ռուսաստանյան հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության, գործընկերության եւ դաշնակցային սկզբունքների վրա, դինամիկ զարգացում են ապրել: Առաջընթաց է գրանցվել համատեղ խոշոր ծրագրերում: Ամրապնդվել է ինտեգրացիոն փոխգործակցությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակում: Համոզված եմ, որ Հայաստանի եւ Ռուսաստանի բազմաբնույթ համագործակցությունը 2021 թվականի ընթացքում կշարունակի ամրապնդվել: Կարեւոր եմ համարում Լեռնային Ղարաբաղի հետկոնֆլիկտային վերականգնման հարցերում արդյունավետ համագործակցություն ապահովումը: Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն եւ բարեկեցություն, իսկ եղբայրական Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ խաղաղություն եւ բարգավաճում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր