00:00:00

Ալիեւը կրկին սպառնացել է Հայաստանին

11:55, 25 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Դեկտեմբերի 24-ին այցելելով Ղուբաթլու, նա, մասնավորապես, ասել է. «Մենք կոտրել ենք հայկական ֆաշիստական, ահաբեկչական պետության ողնաշարը: Մենք նրանց ծնկի ենք բերել, ուստի նրանք պետք է հետեւություններ անեն: Հայ հասարակությունը պետք է ճիշտ հետեւություններ անի: Եթե նրանք վրեժ են փափագում, ապա ավելի վատ վախճան կունենան: Այստեղից մինչեւ Հայաստանի սահման 5 կիլոմետր է եւ եթե այն կողմից անգամ մեկ փամփուշտ արձակվի, մենք այնպիսի հարված կհասնենք, որ նրանք իրենց անունները կմոռանան»: Իլհամ Ալիեւը նաեւ ասել է, որ 2021 թվականին Ադրբեջանն ավելացնելու է ռազմական ծախսերը եւ շարունակելու է ժամանակակից զինատեսակներ ձեռք բերել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր