00:00:00

Ադրբեջանական վիզայով օտարերկրացու սադրանքը Հանրապետության հրապարակում. AntiFake.am

03:37, 23 դեկտեմբեր 2020 Քաղաքականություն

«Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության հրավիրած հանրահավաքի ընթացքում Հանրապետության հրապարակում ուշագրավ դեպք է տեղի ունեցել: Տարածքում լուսանկարահանումներ էր իրականացնում նաև AntiFake.am-ի լուսանկարիչը: Տարբեր քաղաքացիների լուսանկարելու ընթացքում նրան է մոտեցել մի քաղաքացի, որը սեփական նախաձեռնությամբ անգլերենով առաջարկել է նկարել իր անձնագիրը։ AntiFake.am-ի լուսանկարիչը միայն լուսանկարելուց հետո է ուշադրություն դարձրել փաստաթղթի բովանդակությանը: Իսկ հետո չի ստացվել գտնել նշյալ անձնավորությանը, քանի որ նա արագորեն կորել է տեսադաշտից։
Օտարերկրացու անձնագրի էջի վրա, որն առաջարկել էր լուսանկարել, ադրբեջանական վիզա էր: Ըստ տվյալների՝ քաղաքացու անունը Սալվատորե Վամփո (Salvatore Vampo) է, ազգությամբ՝ իտալացի:
Անձնագրի էջի վրա նշմարվում է «S. Aliyev» ստորագրությունը: Նշվում է, որ վիզան տրվել է 30 օր ժամկետով՝ տուրիստական նպատակներով՝ Թբիլիսիում: Դատելով դրոշմակնիքներից՝ քաղաքացին մուտք է գործել Ադրբեջան 2019թ. դեկտեմբերին 27-ին և դուրս է եկել Ադրբեջանից 2020թ. հունվարի 24-ին: Նախ անհասկանալի է, թե ինչու է նշված անձը նման քայլի դիմել և բացելով իր անձնագրի ադրբեջանական վիզայով էջը մեր լուսանկարչին առաջարկել նկարել այն՝ իմանալով, որ Հանրապետության հրապարակում ընթացող հասարակական իրադարձությունները պայմանավորված են Արցախյան պատերազմի հետևանքներով։ Սա ակնհայտ սադրանքի է նման։ Անհասկանալի է նաև, թե ինչպես է Ադրբեջան ելումուտ արած օտարերկրյա քաղաքացին այցելել Հայաստան, ինչ նպատակներով է գտնվում Հայաստանում և ինչու է մասնակցում ներքաղաքական գործընթացների։ Դեպքի առնչությամբ հրավիրում ենք Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության ուշադրությունը»:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր