06:50:07

I’m back! Առավելագույնը, որ կարող եք անել Facebook-ի էջս արգելափակելն ու քրեական գործերի քանակն ավելացնել է․ Միքայել Մինասյան

01:58, 23 դեկտեմբեր 2020 Քաղաքականություն

I’m back! Ես երբեք իմ ասածներից հետ չեմ կանգնել, չեմ նահանջել՝ մանավանդ, երբ բոլոր օրենքներով ճիշտ եմ. կյանքի, պետության, մարդկության: Առավելագույնը, որ կարող եք անել Facebook-ի էջս արգելափակելն ու քրեական գործերի քանակն ավելացնել է: Անում եք, որովհետև սարսափում եք: Եվ ճիշտ եք անում:
Ես գիտեմ սխալս ընդունել, երբ սխալ եմ: Ես գիտեմ ներողություն խնդրել, երբ մեղավոր եմ: Բայց ես չգիտեմ կանգ առնել, վախենալ կամ նահանջել: Կից Պարգև քահանայի մասին գրառմանս հղումն է, որից սարսափեցին թափթուկները և պետական ռեսուրսն օգտագործելով՝ Facebook-ից հեռացրեցին այն: Քիչ անց էջումս կլինի նաև «Requiem 4»-ը,  որի հեռարձակումը խաթարելն էր հիստերիայի հիմնական պատճառը:
Շնորհակալ եմ բոլոր լրատվամիջոցներին իմ փոխարեն այն երեկ հրապարակելու համար: «Requiem»-ը կհնչի այնքան ժամանակ, քանի դեռ չի հնչել վիժվածքների այս իշխանության requiem-ը: Dum spiro, et pugna  

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31