00:00:00

Պուտինն ու Մակրոնը քննարկել են Սիրիայի խնդիրը

03:17, 24 ապրիլ 2018 Աշխարհ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել մակրոնը հեռախոսազրույցում ընդգծել են Քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետների առաքելության կարեւորությունը, որոնք աշխատում են Սիրիայում: «Քննարկվել է Սիրիայում տիրող իրավիճակը ԱՄՆ-ի եւ իր դաշնակիցների կողմից հրթիռային հարվածներից հետո: Ռուսական կողմն ընդգծել է, որ այդ գործողությունը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է,. որը հանգեցրել է սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորման գործընթացի լրացուցիչ բարդացման: Տվյալ համատեքստում նշվել է նաեւ Քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետների առաքելության կարեւորությունը, որոնք գտնվում են Սիրիայում»,-ասված է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր