Չինաստանը Ռուսաստանի առեւտրային գործընկերների ցուցակում զբաղեցնում է առաջին տեղը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է РИА Новости–ն։
Նրա խոսքով՝ երկկողմ համագործակցությունն աննախադեպ բարձր մակարդակի է դուրս բերվել և Ռուսաստանի ու Չինաստանի միջազգային դիրքերի ամրապնդման և տնտեսական զարգացման կարեւոր գործոն է։