00:00:00

Ականազերծման աշխատանքների ընթացքում ռուս խաղաղապահներն օգտագործում են ժամանակակից ռոբոտային համակարգեր

10:47, 21 դեկտեմբեր 2020

Ռուսաստանի ՊՆ ականազերծման գործողությունների միջազգային կենտրոնի մասնագետները շարունակում են աշխատանքը Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման ուղղությամբ: Գործողության ընթացքում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները մաքրել են շուրջ 238 հա տեղանք, 93 կիլոմետր ճանապարհներ և 423 բնակելի շենք: Հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 8,3 հազար պայթուցիկ սարք: Ականազերծման աշխատանքների ընթացքում ռուս խաղաղապահներն օգտագործում են ժամանակակից ռոբոտային համակարգեր, որոնք թույլ են տալիս պահպանել ականազերծման բարձր տեմպը լեռնային տեղանքներում և վատ եղանակին: Հայտնաբերված պայթուցիկ սարքերը և չպայթած զինամթերքը հանվում և ոչնչացվում է հատուկ սարքավորված տարածքում: Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր