00:00:00

Իտալիայում կորոնավիրուսի նոր տարբերակով վարակման դեպք է գրանցվել

09:42, 21 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Իտալիայում կորոնավիրուսի նոր տարբերակով վարակման դեպք է գրանցվել: Ինչպես կիրակի հայտնում է հանրապետության առողջապահության նախարարությունը, վարակվածը եւ նրա զուգընկերը վերջերս են վերադարձել Մեծ Բրիտանիայից: «Նոր տեսակի կորոնավիրուսի նոր տարբերակի շտամը հայտնաբերվել է «Չելիո» ռազմական հիվանդանոցի գիտական ​​բաժանմունքում վարակվածներից մեկի անալիզներում»,- ասվում է առողջապահության նախարարության հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Հիվանդը եւ նրա զուգընկերը վերջերս են վերադարձել Մեծ Բրիտանիայից Հռոմի Ֆյումիչինո օդանավակայանով: Վարակվածները մեկուսացված են եւ հետեւում են սահմանված բոլոր ընթացակարգերին»,-  հայտնել է գերատեսչությունը: Երկուշաբթի Միացյալ Թագավորության առողջապահության նախարարության ղեկավար Մեթ Հենքոկը հայտնել է, որ բրիտանացի գիտնականները կորոնավիրուսի նոր տարբերակ են հայտնաբերել, որը կարող է կապված լինել COVID-19-ի արագ տարածման հետ Անգլիայի հարավ-արեւելքում: Ըստ նրա` նախնական վերլուծությունը ցույց է տալիս, որ վիրուսի այս տարբերակն ավելի արագ է տարածվում, քան հայտնի շտամները: Շաբաթ օրը կայացած արտակարգ մամուլի ասուլիսին Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ կորոնավիրուսի նոր տարբերակը, ըստ նախնական տվյալների, կարող է 70 տոկոսով ավելի վարակիչ լինել` հավելելով, որ բրիտանացի մասնագետները դեռ ապացույցներ չեն գտել առ այն, որ մուտացված վիրուսը կարող է ավելի մահացու լինել: Բրիտանական իշխանությունների հայտարարություններից հետո Իտալիայի առողջապահության նախարարության ղեկավար Ռոբերտո Սպերանցան կիրակի հայտնել էր, որ մինչև 2021 թվականի հունվարի 6-ը երկիրը դադարեցնում է թռիչքները դեպի ՄԹ-ի բոլոր օդանավակայաններ եւ մուտքի արգելք է մտցնում, նույնիսկ` տարանցման, այն մարդկանց համար, ովքեր վերջին 14 օրվա ընթացքում եղել են թագավորությունում:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր