00:00:00

Ոստիկանական ուժերը փակել են Երեւան-Գորիս ավտոճանապարհը՝ խոչընդոտելով գորիսեցիների բողոքի ակցիան

08:59, 21 դեկտեմբեր 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ այցելությանն ընդառաջ այսօր՝ դեկտեմբերի 21-ին, մեծ թվով ոստիկանական ուժեր փակել են Երեւան-Գորիս ավտոմայրուղին՝ գորիսեցիներին թույլ չտալով բողոքի ակցիա իրականացնել եւ փակել Սյունիքի մարզի մուտքը։ NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ մոտ մեկ տասնյակ ավտոբուսներով ոստիկանները փակել են Շինուհայրի խաչմերուկը՝ խոչընդոտելով գորիսեցիների կազմակերպած ավտոերթի ընթացքը։ Քաղաքացիները դժգոհում էին, որ խախտվում է իրենց ազատ տեղաշարժման իրավունքը, ինչին ի պատասխան ոստիկանները նշում էին, որ օրենքը թույլ է տալիս նման միջոցներ կիրառել վարչապետի այցը ապահովելու նպատակով։ Հիշեցնենք, որ  քաղաքացիների ակցիայից ժամեր առաջ ձերբակալվել էր Գորիսի քաղաքապետ Առուշան Առուշանյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր