00:00:00

Օնիկ Գասպարյանը գնացել էր Կառավարություն. 168.am

21:56, 20 դեկտեմբեր 2020

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն այսօր շտապ Կառավարություն է գնացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման: Այս մասին հայտնում է 168.am-ը: Ենթադրվում է, որ քննարկման առանցքում եղել է Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակը: Հիշեցնենք, որ երեկ մինչև ուշ գիշեր ԳՇ պետն աշխատանքային այցով եղել է Սյունիքի մարզում, խորհրդակցություն անցկացրել զորամիավորման սպայակազմի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ, ծանոթացել է սյունեցիների մտահոգություններին, համայնքապետերին ու զինվորականներին առաջադրել կոնկրետ խնդիրներ: Իսկ վաղը Սյունիքի մարզ է այցելելու Նիկոլ Փաշինյանը, ուստի ԳՇ պետը Փաշինյանին սյունիքյան այցից առաջ փորձել է ծանոթացնել ստեղծված բարդ իրավիճակին և առկա տրամադրություններին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր