00:00:00

Գևորգ Ստեփանյան. Թուրքը ամեն րոպե նվաճում է մեր երկրի սահմանները, իսկ մեր գերագույն գլխավոր դավաճանը սատարում է թշնամուն

21:21, 20 դեկտեմբեր 2020

Գևորգ Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Դիմում եմ մեր հայրենակիցների՛ն, արժանապատիվ հայերի՛ն: Հորդորում և խնդրում եմ, եկե՛ք համախմբվենք , խորը գիտակցենք այսօր տեղի ունեցող մեր երկրի համար աղետալի , օրհասական ու վճռական ծանր պահերը, որը մեզ տանում է ավելի ու ավելի կործանման, քանի որ մենք գտնվում ենք ապիկար և ապաշնորհ կառավարության իշխանության ներքո։ Թուրքը ամեն րոպե նվաճում է մեր երկրի սահմանները, իսկ մեր գերագույն գլխավոր դավաճանը սատարում է թշնամուն։ Եկե՛ք սթափվե՛նք ու մի կողմ թողնենք բոլոր տարաձայնությունները և հիշենք Մեծն Չարենցի՝ «Ով՛հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնության մեջ է» կոչը և երեքշաբթի մեկ մարդու նման հավաքվենք հանրապետության հրապարակում , ցույց տալով մեր հզոր ուժն ու կամքը։ Փրկե՛նք մեր հայոց պետականությունը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր