00:00:00

Վիեննայում նոյեմբերին տեղի ունեցած ահաբեկչությանը մասնակցելու մեջ կասկածվող ևս 2 մարդ է ձերբակալվել

15:14, 20 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Վիեննայում նոյեմբերի սկզբին տեղի ունեցած ահաբեկչությանը մասնակցության մեջ կասկածվող ևս երկու մարդ է ձերբակալվել, տեղական Kronen Zeitung պարբերականին հղումով գրում է ria.ru-ն։
Պարբերականի տվյալներով՝ կասկածյալներից մեկը՝ աֆղանական ծագում ունեցող ավստրիացին, ուրբաթ երեկոյան ձերբակալվել է հատուկ նշանակության Cobra ավստրիական հակաահաբեկչական ստորաբաժանման ջանքերով:
Բացի այդ, կիրակի դատախազությունը հայտնել է ևս մեկ մարդու ձերբակալության մասին, հավելում է թերթը: Նոյեմբերի 2-ի երեկոյան Վիեննայի կենտրոնում ահաբեկչություն է տեղի ունեցել. զինված տղամարդը կրակել է անցորդների վրա, ինչի հետևանքով զոհվել է 4 մարդ, ևս 22-ը վիրավորվել են: ՆԳՆ-ի տվյալներով՝ նա «Իսլամական պետություն» խմբավորման աջակից է եղել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր