00:00:00

Թալին, Աշտարակ, Մասիս, Ճամբարակ եւ Եղեգնաձոր քաղաքներում ձյուն է տեղում, Չայնիի ոլորաններում մառախուղ է

19:17, 20 դեկտեմբեր 2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Կոտայքի մարզում, Արագածոտնի մարզի Թալին և Աշտարակ քաղաքներում, Արարատի մարզի Մասիս քաղաքում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում և Ելփին գյուղում տեղում է ձյուն։ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում մառախուղ է։ Գեղարքունիքի մարզի, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին, «Մեղրու սար» կոչվող հատվածում, Արագածոտնի մարզի Թալին, Աշտարակ քաղաքների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր