00:00:00

Վանեցյանը՝ իշխանական երթի մասին

13:20, 20 դեկտեմբեր 2020

Կա խորը քաղաքական ճգնաժամ, այդ ճգնաժամը պետք է ստանա իր լուծումը: Այս մասին, Եռաբլուրում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ «Մենք ունենք պարտված երկիր, խայտառակ կապիտուլյացիոն հայտարարություն ստորագրած ղեկավար, որը պետք է հասկանա և թողնի իր պաշտոնը, որովհետև ՀՀ-ն և ժողովուրդը արժանի չեն պարտված առաջնորդ ունենալու», - ասաց Վանեցյանը։ Լրագրողի դիտարկմանը, թե նախօրեին Եռաբլուրում տեղի ունեցածով Փաշինյանը փորձում էր ցույց տալ, թե աջակիցներ ունի, ժոողովուրդն իր հրաժարականը չի պահանջում, Արթուր Վանեցյանն արձագանքեց. «Դուք տեսաք, թե ինչ կատարվեց Եռաբլուր մուտք գործելիս, ուղղակի խոսքերն ավելորդ են։ Չի կարող երկրի ղեկավարը իր երկրի մայրաքաղաքում շրջել այդպես, առավել ևս սրբավայր գալիս իրեն ուղեկցեն այդքան ոստիկաններ և բիրտ ուժ կիրառեն քաղաքացիների վրա, որպեսզի ապահովեն նրա մուտքը Եռաբլուր»։ Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սպաները ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ այցելել  են «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Նշենք, որ Հայստանում եռօրյա սուգ է հայտարարվել Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր