00:00:00

Երևանի փաստարկները, թե ՀԿԵՈւ-ի կողմից խոչընդոտներ կան, չեն համապատասխանում իրականությանը. Գալուզին

18:57, 29 օգոստոս 2026 Քաղաքականություն

Երևանի փաստարկները, թե Հարավկովկասյան երկաթուղու (ՀԿԵՈւ) ռուսական կոնցեսիան խոչընդոտում է Հայաստանի մասնակցությանը նոր լոգիստիկ նախագծերին, չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳՆ փոխնախարար Միխայիլ Գալուզինը:

Նա, մասնավորապես, նշել է. «Երևանի այն փաստարկները, թե ռուսական կոնցեսիան, իբր, խանգարում է Հայաստանին դառնալ լոգիստիկ նախաձեռնությունների մասնակից, բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը»:

Գալուզինի խոսքով՝ «ՀԿԵՈւ» ՓԲԸ-ն կատարում է իր պարտավորությունները և կոնցեսիան ստանալու պահից ի վեր ավելի քան 30 մլրդ ռուբլի է ներդրել հայկական երկաթուղային ցանցի զարգացման գործում, այդ թվում՝ շարժակազմի արդիականացման համար։ Միևնույն ժամանակ, երկաթուղու աշխատանքի ժամանակացույցը ճշգրտվել է հայկական կողմի խնդրանքով։

ՌԴ ԱԳՆ տեղակալը նար նշել է, որ հենց ռուս երկաթուղայինների փորձն է օգնել Հայաստանին պահպանել մրցակցային առավելությունները, որոնք այժմ թույլ են տալիս քննարկել տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը։

«Հաշվի առնելով, որ նախկինում կոնցեսիան որևէ մեկին փոխանցելու հարց չի դրվել, մեծ հավանականությամբ կարելի է ենթադրել, որ հայկական ղեկավարությանը պարզապես շանտաժի են ենթարկում»,-ասել է Գալուզինը:

Ըստ նրա՝ Երևանին առաջարկում են հեռացնել «ռուսական գործոնը» տրանսպորտային ոլորտից՝ փոխարենը խոստանալով բազմամիլիոնանոց ներդրումներ և մասնակցություն նախագծերին, որոնց տնտեսական նպատակահարմարությունը հարցեր է առաջացնում։ Գալուզինը տեղի ունեցողն անվանել է «Արևմտյան մայրաքաղաքների ոչ մաքուր խաղերի մաս՝ Հարավային Կովկասի տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու նպատակով»։

Նա նաև կոչ է արել ռուսական և հայկական կողմերին տարաձայնությունները քննարկել գործնական ձևաչափով՝ նշելով, որ գործընկերները սովորաբար նախ «նստում են բանակցությունների սեղանի շուրջ և գործնական ոճով քննարկում առկա խնդիրներն ու մտահոգությունները», հատկապես եթե իսկապես ցանկանում են գտնել բարեկամական լուծում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր