00:00:00

Վերահաստատում ենք ՀՀ կառավարության եւ վարչապետի հրաժարականի պահանջը. ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ

02:29, 19 դեկտեմբեր 2020 Քաղաքականություն

Ելնելով արդեն անվերահսկելի դարձող գործընթացներից՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը վերահաստատում է ՀՀ կառավարության եւ վարչապետի հրաժարականի պահանջը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է. «Հիմք ընդունելով ՀՀ կառավարության եւ վարչապետի հրաժարականի, ինչպես նաեւ նոյեմբերի 9-ի նվաստացուցիչ եռակողմ հայտարարարության անընդունելի լինելու մասին ՀՀ ԳԱԱ նախագահության նոյեմբերի 25-ի հայտարարությունը՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտական խորհուրդն իր վրդովմունքն է հայտնում մեր երկրում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ ՀՀ իշխանությունների անհետեւողական ու կրավորական պահվածքի համար։ Մասնավորապես՝ Արցախի Հանրապետության մի շարք բնակավայրերում (Հադրութի շրջանի Հին Թաղեր եւ Խծաբերդ գյուղեր), Սանասարի (Կուբաթլու) ու Կովսականի (Զանգելան) շրջաններում տեղակայված հայկական ուժերի հետքաշման հետեւանքով անմիջական սպառնալիք է ստեղծվում ինչպես Արցախի, այնպես էլ ՀՀ արեւելյան սահմանների անվտանգության համար։ Ի դեպ, նման պահանջ՝ Կուբաթլուի եւ Զանգելանի շրջաններում մեր հսկողության տակ գտնվող դիրքերից նահանջելու վերաբերյալ, նախատեսված չէ անգամ նոյեմբերի 9-ի անընդունելի փաստաթղթով։ Ելնելով արդեն անվերահսկելի դարձող գործընթացներից՝ վերահաստատում ենք ՀՀ կառավարության եւ վարչապետի հրաժարականի պահանջը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր