00:00:00

Պարոնայք սպաներ, շարքային իմ ընկերներ, եղեք զգոն, զերծ մնացեք ապօրինի հրաման կատարելուց.Ոստիկանության պահեստազորի մայոր

18:04, 17 դեկտեմբեր 2020

Պարոնայք սպաներ, ենթասպաներ և շարքային իմ ընկերներ, եղեք զգոն և զերծ մնացեք ապօրինի հրամաններ կատարելուց: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Ոստիկանության պահեստազորի մայոր Խաչատուր Հովակիմյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Հարգելի ծառայակից գործընկերներ եւ հայրենակիցներ, նախկինում լինելով ՊՊԾ գնդի 3 -րդ հատուկ գումարտակի հրամատար, 25 տարի անբասիր կերպով ծառայել եմ ժողովրդիս ու պետությանս՝ ենթարկվելով բացառապես օրենքին ու իրավունքին։ Պարոնայք սպաներ, ենթասպաներ և շարքային իմ ընկերներ, եղեք զգոն և զերծ մնացեք ապօրինի հրամաններ կատարելուց։ Հիշեք , որ վտանգված է մեր հայրենիքը, մեր երեխաների ապագան։ Հայրենիք, որի պաշտպանության համար իրենց կյանքը չխնայեցին մեր ծառայակից ընկերները։ Ամենուր որդեկորույս ծնողներ, այրիացած կանայք և միակողմանի որբացած երեխաներ են։ Ինչպե՞ս եք նայելու նրանց աչքերին և, ի վերջո, ինչպե՞ս եք նայելու ձեր երեխաների աչքերին։ Կոչ եմ անում չտրվել սադրիչ հրամանների և հավատարիմ մնալ Ձեր երդմանը։ Աստված պահապան մեր Հայրենիքին։ ՀՀ Ոստիկանության պահեստազորի մայոր՝ Խաչատուր Հովակիմյան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր